Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Սոս Սարգսյանին

12:54 • 24.10.12

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել է անվանի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից։


Ուղերձում ասված է.

 

Սիրելի Վարպետ,


ՀՀ Ազգային ժողովի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ` ծննդյան 83- ամյակի առթիվ:


Ձեր ապրած կյանքով ու անցած ճանապարհով Դուք անվիճելի հեղինակություն եք մեր մշակութային աշխարհում, ումից սովորել ու շարունակելու են կինոարվեստ ու թատերարվեստ սովորել տարբեր սերունդներ:


Որպես դերասան Դուք ժողովրդական եք այդ բառի ամենաիսկական իմաստով. ժողովրդից ծնված, նրա իմաստնությունը, ոգին ու խորաթափանցությունը Ձեր կենսակերպում ու արվեստում ներառած, այդ ամենը Ձեր խաղացած դերերի միջոցով կրկին ժողովրդին փոխանցած:


Սիրելի Վարպետ,


թատրոնի բեմից ու կինոժապավենից Ձեր անմիջականությամբ ու բնական կերպարներով Դուք մի քանի տասնամյակ դաստիարակել եք բազմաճաշակ ու խստապահանջ հանդիսատեսին, հայրենիքը սիրելու և նրան նվիրվելու բացառիկ օրինակ ծառայել, սովորեցրել մարդ լինելու և մարդ մնալու բարդագույն արվեստը, արվեստ, որին էլ ավելի անմիջական առնչվել են Ձեր սաներըª անցնելով Սոս Սարգսյան մանկավարժի կյանքի ու արվեստի վարպետության դպրոցով:


Թատրոնին ու կինոյին նվիրած Ձեր տարիներն իրապես մի ամբողջ կյանք են, ինչպիսին կուզենային ապրել բոլոր նրանք, ովքեր դիտել ու լսել են Ձեզ, շփվել Ձեզ հետ, աշակերտել Ձեզ: Համոզված եմ, որ սովորելու բան էլի ունենք, ինչպես ունենք Ձեր իմաստուն խորհրդի, սթափ մտածողության ու ընդօրինակելի կենսափորձի կարիքը:


Սիրելի Վարպետ,


ևս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ և մաղթում քաջ առողջություն, երկարակեցություն և շարունակական ստեղծագործական եռանդ: