Ստամբուլում Լեոնարդո դա Վինչիի նախագծով կամուրջ կկառուցվի

13:52 • 24.10.12

Ստամբուլում՝ «Ոսկե եղջյուր» ծովախորշի վրա քաղաքի եվրոպական և հյուսիսային մասերը միմյանց կապող նոր կամուրջը կկառուցվի Լեոնարդո դա Վինչիի նախագծով։ Այդ մասին տեղեկացրել է իտալական ANSA գործակալությունը՝ թուրքական իշխանություններին հղում անելով։


Կամուրջի երկարությունը կլինի 220 մ, բարձրությունը՝ 25, իսկ լայնությունը՝ 10 մ։ Իտալացի վարպետի նախագիծն ամբողջությամբ կպահպանվի, սակայն կօգտագործվեն ժամանակակից տեխնոլոգիաներ։


Նախագիծը կֆինանսավորվի մասնավոր հովանավորների կողմից՝ առանց բյուջեից հատկացումների։


Տեղի իշխանությունները հաստատել են նախագիծը, սակայն թե երբ կսկսվի շինարարությունը, դեռևս հայտնի չէ։


Լեոնարդո դա Վինչիի նախագիծը պատրաստվել է 1502թ.-ին՝ այն ժամանակ, երբ Օսմանյան կայսրության սուլթան Բայազիդ 2-րդը որոշել էր կամուրջ կառուցել։ Սակայն դա Վինչիի նախագիծը չի համապատասխանել։


Շուրջ 500 տարի անց, վարպետի նախագծով, բայց ավելի փոքր չափերով կամուրջ է կառուցվել Օսլոյում՝ 2001թ.-ին։ Դրանից հետո Թուրքիան որոշեց ստեղծել նախագծի իրական տարբերակը։ Այժմ Բոսֆորի նեղուցի վրա 4 կամուրջ կա, որոնցից մեկը չի օգտագործվում։
 

Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, նոր կամուրջը նախատեսված է լինելու բացառապես ոտքով անցնելու համար։