Հայաստանը հեղինակավոր Edison Award մրցանակաբաշխության նոմինանտ
Աշխարհի ամենահեղինակավոր մրցանակաբաշխություններից` հոլանդական Edison Award-ին , լավագույն ժողովրդական ալբոմ անվանակարգում նոմինացվել է Գյուրջիևի անվան ժողովրդական նվագարանների համույթի ձայնասկավառակը (Music of Georges I.Gurdjieff)` The Gurdjieff Folk Instruments Ensemble, Levon Eskenian հրատարակված գերմանական ECM records-ի կողմից:
Ըստ Գյուրջիևի անվան ժողովրդական նվագարանների համույթի տարածած հաղորդագրության՝ աշխարհում հրատարակված հարյուրավոր ձայնասկավառակներից նոմինացվել են երեքը:
Edison Award-ի մրցանակի են արժանացել Սթիվի Ուանդերը, Էրիկ Կլեպտոնը, Ռոբի Ուիլյամսը, դասական երաժիշտներից Եվգենի Կիսինը, Վալերի Գերգիևը, Կլաուդիո Արաուն,իսկ մեր հայրենակիցներից` Շառլ Ազնավուրը:
Այս ձայնասկավառակը 2012թ. Հայաստանի «Ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը» ճանաչվել էր որպես լավագույն ժողովրդական ալբոմ:










