Ֆրանսիական ատոմակայանում արտահոսք է եղել
Ֆրանսիական Ֆլամանվիլ ատոմակայանում ճառագայթման չնչին արտահոսք է գրանցվել, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի Միջուկային անվտանգության ազգային վարչության հայտարարությանը:
Միջադեպը տեղի է ունեցել տեխսպասարկման վիճակում գտնվող ռեակտորներից մեկի շինության տարածքում:
Կառույցը հավաստիացրել է, որ միջադեպը հետևանքներ չի ունեցել կայանի աշխատակիցների և շրջակա միջավայրի համար: Նույնիսկ արտակարգ տարհանման ծրագիրը կիրառելու անհրաժեշտություն չի առաջացել:
Ֆլամենվիլը գտնվում է Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում՝ Լա Մանշի ափին:










