Չար կախարդի մասին ֆիլմում Անջելինա Ջոլին կնկարահանվի իր երեխաներից 3-ի հետ (լուսանկարներ)
Դեռևս օգոստոսին հայտնի էր դարձել, որ Disney-ի արտադրության քնած գեղեցկուհու և չար կախարդի արկածների մասին պատմող Маleficent ֆիլմում իր աստղային մայրիկի՝ Անջելինա Ջոլիի հետ միասին հանդես կգա նաև նրա 4-ամյա դուստր Վիվիենը, գրում է The Guardian-ը։
Շիկահեր փոքրիկը կմարմնավորի քնած գեղեցկուհուն՝ մանուկ հասակում, իսկ Ջոլին` ոչ ավել, ոչ պակաս ստանձնել է չար կախարդի դերը։
Սակայն, ըստ US Weekly-ի ունեցած տեղեկությունների, դերասանուհին պատրաստվում է ֆիլմի նկարահանման աշխատանքներում, բացի Վիվիենից, ներգրավել իր երեխաներից ևս 2-ին՝ 8-ամյա Պաքսին և 7-ամյա Զահարային։
Պարբերականը նշում է, որ ֆիլմում նախատեսված էր նկարահանել նաև 6-ամյա Շիլոհին, ով, սակայն, ձանձրացել է նկարահանման հրապարակում և չի ցանկացել գնալ իր տաղանդավոր ծնողների դերասանական հետքերով։
Ֆիլմի ռեժիսորն է Ռոբերտ Սթրոմբերգը. այն մեծ էկրան կբարձրանա 2014թ.-ին։










