Rolling Stones-ն անսպասելի հայտնել է, որ համերգ կտա Փարիզում

16:10 • 25.10.12

Rolling Stones լեգենդար խումբը Twitter-ի իր միկրոբլոգում հայտարարություն է արել, որն անակնկալի է բերել խմբի երկրպագուներին, հայտնում է Interfax-ը:

 

Rolling Stones-ը մասնավորապես հայտնել է, որ հինգշաբթի փոքր համերգ է ունենալու Փարիզում:

 

Ընդհանուր առմամբ վաճառքի է հանվելու 350 տոմս՝ յուրաքանչյուրը 15 եվրո արժողությամբ: Իսկ գնել հնարավոր կլինի Փարիզի կենտրոնի Virgin խանութներից մեկում: Համերգը նախատեսվում է Փարիզի արևելքում գտնվող Trabendo փոքրիկ ակումբում:

 

Ավելի վաղ խումբը հայտնել էր, որ իր 50-ամյա հոբելյանի առիթով համերգներ կտա Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում:

 

Հետաքրքրական է, որ նոյեմբերի 25-ին և 29-ին Լոնդոնում կայանալիք համերգի տոմսերի գինը 500 եվրոյի է հասնում: Այս առիթով երկրպագուներն արդեն հայտնել են իրենց դժգոհությունը:

 

Վերջին անգամ Rolling Stones-ը ելույթ է ունեցել 2007թ.-ին: