Ռոստովում սպանված հայ ուսանողի անունը հայտնի է (տարբերակ 2)
Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքում իրավապահները ձերբակալել են արհեստագործական ուսումնարանի հայազգի սանի սպանության մեջ կասկածվող անձին, հայտնում են Tert.am-ի աղբյուրները Դոնի Ռոստովից։
Միջադեպն արձանագրվել է այն ժամանակ, երբ հայը դասամիջոցին ծանոթի հետ դուրս է եկել «հաշիվները պարզելու»:
Ինչպես հայտնում է ՌԴ ՆԳՆ կայքը, երիտասարդների միջև վաղուց է կոնֆլիկտ եղել: Մինչ այդ վիրավորանքներով դրսևորված թշնամանքն այս անգամ վերաճել է կռվի: Եվ վրդովված 18-ամյա երիտասարդը ծանր մարմնական վնասվածք է հասցրել հային՝ դանակով հարվածելով նրա պարանոցին, ապա փախուստի դիմել դեպքի վայրից:
Ըստ Tert.am-ի աղբյուրների՝ հայ երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց, որի վերակենդանացման բաժանմունքում էլ մահացել է:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
21:35
Tert.am-ին հայտնի է դարձել, որ Դոնի Ռոստովում սպանված հայ երիտասարդը 18-ամյա Սպարտակ Սիմավոնյանն է:










