Սիրիայում պատերազմող իսլամիստական խմբավորումները հրաժարվել են հրադադարի պահպանումից
«Սիրիական ազատ բանակ» (ՍԱԲ) ապստամբական խմբավորումը համաձայնել է պահպանել հրադադարը Իդ ալ-Ադհա իսլամական տոնի ժամանակ, որին իր համաձայնությունն էր տվել նաև երկրի կառավարությունը, սակայն, դրա համար ՍԱԲ-ի ապստամբները պահանջում են բանտերից ազատ արձակել բոլոր ձերբակալված ընդդիմադիրներին` Դամասկոսի հայտարարած համաներման համապատասխան, հաղորդում է ИТАР-ТАСС գործակալությունը:
Միևնույն ժամանակ հրադադարը հրաժարվում են պահպանել իսլամական զինված խմբավորումները:
Դրանք են, Սիրիայի հյուսիսում և Հալեպում գործող «Ջեբհատ ան Նուսրա» և Դամասկոսի մերձակայքում բազաներ ունեցող «Անսար ալ-Իսլամի» խմբավորումները: Նշենք, որ այս խմբավորումները կապված են նաև «Ալ Կաիդայի» հետ:










