Ահաբեկիչները Սիրիայում կաթոլիկ հոգևորական են սպանել

19:46 • 25.10.12

Սիրիայում ահաբեկիչները սպանել են ավելի վաղ առևանգված հոգևորականին, ով սիրիական Կատանա քաղաքի Մար Էլիաս կաթոլիկ վանական համալիրի հոգևորականներից էր, հաղորդում է INTERFAX գործակալությունը` հղում կատարելով սիրիական SANA գործակալության այսօրվա հաղորդմանը:


Վանական համալիրից հաղորդել են, որ հայր Ֆադի Հադդադի մարմինը, ով սպանվել է գլխին կրակոցից, հայտնաբերվել է Դրուշա գյուղի մոտակայքում` Դամասկոսից դեպի Էլ-Կունեյր քաղաք տանող ճանապարհին:

 

Հադդադը առևանգվել էր անհայտ անձանց կողմից մեկ շաբաթ առաջ, նշվում է հաղորդագրության մեջ: