Խոշոր ահաբեկչություն Աֆղանստանում. 37 զոհ, բազմաթիվ վիրավորներ
Աֆղանստանի Մայմանա քաղաքում տոնական նամազի ընթացքում ահաբեկչություն է տեղի ունեցել. զոհվել է առնվազն 37 մարդ, կան բազմաթիվ վիրավորներ:
Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, մուսուլմանական զոհաբերության տոնին մահապարտ ահաբեկիչն իրեն պաթեցրել է մզկիթի մոտ։
Զոհերի թվում իրավապահ մարմինների ներկայացուցիչներ կան։ Ինքը՝ ահաբեկիչը, ևս ոստիկանական հանդերձանքով է եղել։










