Վլ. Չիրկինը Ս. Օհանյանի հետ քննարկել է Գյումրիի ռազմաբազի գործունեությանը վերաբերող հարցեր
Հայաստանում հոկտեմբերի 23-25-ը գտնվող Ռուսաստանի Դաշնության ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Վլադիմիր Չիրկինը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հետ քննարկել է ՀՀ տարածքում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայանի գործունեության հետ կապված հարցերի լայն շրջանակ։
Ըստ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության՝ զրուցակիցները քննարկել են նաև հայ-ռուսական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության այլ հարցեր:
Այցի նպատակն էր Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի ստորաբաժանումների մարտական պատրաստականության ստուգումը և նոր ուսումնական տարվան նախապատրաստվելու համար ռազմակայանի հրամանատարությանն օգնության ցուցաբերումը:










