Թբիլիսիում փախստականների կողմից կառավարական շենքերի գրավվման մեջ Իվանիշվիլին տեսնում է «նախորդ իշխանության ձեռքը»

01:11 • 26.10.12

Վրաստանի նորանշանակ վարչապետ Բիձինա Իվանիշվիլին կասկածում է, որ հարկադիր տեղահանված անձանց կողմից երկրում հաճախակիացած ակցիաները, որոնք զուգորդվում են տարբեր հիմնարկների տարածքների գրավմամբ, կրում են կազմակերպված բնույթ, հաղորդում է Грузия Online-ը:

 

Վրաստանի վարչապետի խոսքով, նա մտավախություն ունի, որ այդ բոլորի հետևում կանգնած են նախկին իշխանությունների ներկայացուցիչները:

 

«Կասկածում են, չնայած չեմ կարող պնդել, որ նախկին իշխանությունները ընտրությունների ժամանակ խոսք են տվել բնակելի տարածքներ հատկացնել, և այժմ իրականացնում են, կամ տեղի է ունենում ինչ որ նման մի բան: Եվ դրա պատճառով մենք դժվար կացության մեջ ենք հայտնվել», - նշել է Իվանիշվիլին:

 

 Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին մոտ 100 սոցիալապես անապահով փախստականներ ներխուժել էին Թբիլիսիի քաղաքապետարան: Մի քանի ժամ ցույցից հետո մասնակիցները ներխուժել էին քաղաքապետարանի շենք և տեղաբաշխվել երկրորդ հարկում: Շենքը զբաղեցրած մարդիկ հայտարարել են, որ իրենք ապրելու տեղ չունեն և չեն լքի քաղաքապետարանը, քանի դեռ իրենց բնակարաններ չեն տրամադրվել: