Այսօր Զոքանչի միջազգային օրն է
Այսօր Զոքանչի միջազգային օրն է։ Այն հիմնականում նշվում է ԱՄՆ-ում, Լատինական Ամերիկայի և Եվրոպայի որոշ երկրներում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Այս տոնը նշելու ավանդույթը սկզբնավորվել է Միացյալ Նահանգներում, 1920-ական թվականներին, սկզբում որպես կատակ, այնուհետ արդեն տարածվելով այլ անգլալեզու երկրներում։
Այս օրը խորհուրդ է տրվում շնորհակալություն հայտնել զոքանչին, որ նա այդքան լավ աղջիկ է դաստիարակել։ Ընտանիքի անդամները, հատկապես՝ փեսան, այս օրը պետք է առավել ուշադիր ու հոգատար լինեն, կատարեն նրա բոլոր ցանկությունները և նվերներ մատուցեն։
Տոնի հիմնական նպատակն ընտանիքի 2 կարևոր անդամների միջև հարաբերությունների բարելավումն է։










