Նյու Յորքի ոստիկանները ձերբակալել են հարյուրավոր կանանց ուտել պատրաստվող իրենց գործընկերոջը
Նյու Յորքի ոստիկանները ձերբակալել են բազմաթիվ կանանց առևանգել, բռնաբարել, տանջել, այնուհետև մասնատել և նրանց մարմնի մասերը սննդի մեջ օգտագործել պատրաստվող իրենց գործընկերոջը, հայտնում է Корреспондент-ը։
Ինչպես հաղորդել է ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն, ոստիկան Գիլբերտո Վալեն էլեկտրոնային նամակներ է գրել իր անհայտ համախոհին, որոնցում քննարկել է այդ սարսափելի ծրագրի մանրամասները։
Իշխանություններն իմացել են 28-ամյա Վալեի մտադրության մասին նրա նախկին կնոջից։
Ոստիկանը ձերբակալվել է Նյու Յորքի իր տանը՝ Քուինս թաղամասում։ Ոչ մի կին նրա գործողություններից չի տուժել։
Ըստ իշխանությունների տվյալների՝ Վալեն աշխատում է Մանհեթենի ոստիկանական բաժանմունքներից մեկում և օգտվել է ոստիկանության տվյալների բազայից՝ հնարավոր զոհերի մասին տեղեկություններ ստանալու համար։
Նրա համակարգչի տվյալների վերլուծությունը պարզել է, որ նրա մոտ պահվել է մոտավորապես 100 կնոջ տվյալ՝ անուններով, լուսանկարներով,այլ մանրամասներով, օրինակ՝ արտաքին տվյալներ և հասցե։










