Օբաման վստահ է ընտրություններում իր հաղթանակի հարցում

08:28 • 26.10.12

Միացյալ Նահանգների առաջնորդ Բարաք Օբաման վստահ է առաջիկայում կայանալիք նախագահական ընտրություններում իր հաղթանակի հարցում։ Այս մասին, Взгляд-ի փոխանցմամբ, նա ասել է Rolling Stones երաժշտական ամսագրին տված հարցազրույցում։

 

Լրագրողը կատակով հարցրել է, թե առաջիկա Հելոուինի տոնին նա ինչ կոստյում կընտրեր իր հանրապետական մրցակից Միթ Ռոմնիի համար։ Նշենք, որ Հելոուինի տոնը նշվում է հոկտեմբերի 31-ին։

«Այս Հելոուինին չգիտեմ, բայց ինչ վերաբերում է հաջորդին, ապա հուսով եմ, որ Ռոմնին կլինի նախագահի նախկին թեկնածու»,- ասել է նա։

 

Հարցազրույցում Օբաման նաև ասել է, որ, ցավոք, մեծ հեղինակություն է վայելում այն քաղաքացիների շրջանում, ովքեր ընդգրկված չեն ընտրողների ցանկում. դրանք երեխաներն են ու դեռահասները։

 

Ի դեպ, նա ժամկետից շուտ արդեն քվեարկել է Չիկագոյի ընտրատեղամասում՝ բնականաբար ձայնը տալով իրեն։ Իսկ նախագահի կինը՝ Միշել Օբաման, քվեարկել էր հոկտեմբերի 15-ին։

ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ կանցկացվեն նոյեմբերի 6-ին։