Իրանական ընդդիմադիր հեռուստաալիքը սկսել է հեռարձակվել Լոնդոնից
Լոնդոնում սկսվել է հեռարձակվել իրանական ընդդիմադիր «Ռախա-ՏՎ» հեռուստաալիքը, հաղորդում է INTERFAX գործակալությունը:
Նոր հեռուստաալիքը կհեռարձակվի Eutelsat արբանյակի միջոցով և համացանցով:
Իրանական հեռուստաալիքի ղեկավարությունը իր առաջ խնդիր է դնում աջակցել Իրանում կառավարող վարչակարգի փոփոխությանը:
Պատասխանելով այն հարցին, թե ինչպես «Ռախա-ՏՎ»-ն կկարողանա հասնել իր նպատակներին, եթե Իրանում իր հեռարձակումը արգելափակվի, հիմնադիր Ամրի Հոսեյն Ջահանչախին ասել է, որ իրենք միևնույն է լայն ազդեցություն կունենան:
«Իրանի իշխանությունները չեն կարողանա մշտապես ամեն բան փակել: Մարդիկ կկարողանան տեսնել մեր հաղորդումները», - համոզմունք է հայտնել «Ռախա-ՏՎ»-ի տնօրենը:










