Կուբայում «Սենդի» փոթորիկը դարձել է նվազագույնը 11 մարդու մահվան պատճառ
Կուբային վրա հասած «Սենդի» փոթորկից առավել շատ տուժել են Սանտյագո դե Կուբա և Օլգին նահանգները։ Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով երկրի ազգային հեռուստաընկերությանը, հայտնի է նվազագույնը 11 զոհի մասին, այդ թվում՝ մեկ երեխայի։
Զգալի վնաս է հասցվել գյուղատնտեսությանը։ Այն վնասել է հարյուրավոր տներ, որոնց մի մասն ամբողջությամբ փլվել է, տապալել է տասնյակ էլեկտրասյուներ ու հարյուրավոր ծառեր։
«Սենդի»-ն ընթացիկ տարվա առաջին փոթորիկն է, որը հասել է Կուբա։
Փոթորիկն ուղեկցվում է հորդառատ անձրևներով, քամու ուժգնությունը հասնում է ժամում ավելի քան 190 կմ-ի։










