Աֆղանստանում ոստիկանական համազգեստով մարդը ԱՄՆ երկու զինծառայող է գնդակահարել

07:35 • 26.10.12

Աֆղանական ոստիկանական համազգեստով տղամարդը 2 ամերիկացի զինծառայողի է գնդակահարել Աֆղանստանի Ուրուզգան նահանգի ՆԱՏՕ-ի ռազմաբազայում, հաղորդում է BBC-ն:


ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարի խոսքով, տվյալ պահին հայտնի չէ, թե արդյոք կրակողը ոստիկանության աշխատակից է եղել:


Միևնույն ժամանակ երկրի Ֆարախ շրջանում, ապստամբների հետ փոխհրաձգության ժամանակ ստացած վերքերից մահացել է Իտալիայի զորակազմի մեկ զինծառայող: