Սիրիայում սպանվել է «Ալ Կաիդայի» տեղի ղեկավարներից մեկը
Սիրիայի կառավարական ուժերը այսօր սպանել են «Ալ Կաիդա» ահաբեկչական կազմակերպության սիրիական ստորաբաժանման ղեկավար Ամմար Նավար ալ-Հաջրին, հաղորդում է INTERFAX գործակալությունը` հղում կատարելով իրանական «Պրես ՏՎ» հեռուստաալիքին:
Հեռուստաալիքի տեղեկություններով, Ալհաջրը և ևս մի քանի օտարերկրյա վարձկաններ ոչնչացվել են Սիրիայի արևելքում Դեյր Էզ-Զոր քաղաքից ոչ հեռու իրականացված հատուկ գործողության ընթացքում:










