Հայաստանը ադրբեջանցի բռնցքամարտիկներին անվտանգության երաշխիք է տվել
Հայաստանը Երևանում մեկնարկող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությանը մասնակցության համար ադրբեջանցի բռնցքամարտիկներին անվտանգության գրավոր երաշխիք է տվել: Այս մասին Tert.am –ին հայտնեց Սպորտի և երիտասարդության նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Աստղիկ Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նոյեմբերի 25-ին Երևանում մեկնարկող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությանը Ադրբեջանի մասնակցությունը հարցականի տակ է, Հայաստանի կողմից անվտանգության գրավոր երաշխիքներ չտալու պատճառաբանությամբ:
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 8-ը կայանալիք բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությանը մասնակցելու հայտ ներկայացրել է շուրջ 70 երկիր:
Առաջնությունը կանցկացվի Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:










