Ֆրանսիայում կինը փորձել է ինքնահրկիզվել՝ միաժամանակ իր հետ հրկիզելով քաղաքապետին
Ֆրանսիայի Հազեբրուկ քաղաքի քաղաքապետ Ժան-Պյեր Ալոսերի մոտ այցելության գրանցված կինը, այսօր ինքնահրկիզվել է քաղաքապետի գրասենյակում և նետվել իշխանության ներկայացուցչի վրա՝ փորձելով նրան բռնել և իր հետ այրել, հաղորդում է INTERFAX գործակալությունը` հղում կատարելով Le Parisien-ին:
Երկու երեխաների մայրը գտնվում էր նյութական ծանր վիճակում և գոյատևում էր սոցիալական ծառայությունների աջակցությամբ։ Նա նախկինում ևս մեկ անգամ իր վրա ուշադրություն էր գրավել՝ գամվելով շենքին:
Սակայն այս անգամ նա եկել էր քաղաքապետի գրասենյակ դյուրավառ հագուստով, որի վրա էլ դյուրավառ հեղուկ էր լցրել և այրել:
Քաղաքապետը հասցրել էր նրան հրել միջանցք և խուսափել էր ծանր այրվածքներից:
Դեպքի վայր ժամանած փրկարարները կնոջը առաջին օգնություն են ցուցաբերել և ախտորոշել մարմնի դիմացի հատվածի ուժգին այրվածքներ: Նրան ուղղաթիռով տեղափոխել են Լիլ քաղաքի հակաայրվածքային կենտրոն:










