Զամբիայում 5 մարդ է զոհվել՝ կոյուղում

18:37 • 29.10.12

Զամբիայի մայրաքաղաք Լուսակայում առնվազն 5 մարդ է զոհվել՝ կոյուղում, հայտնում է Xinhua լրատվականը:

 

Խոսքը մասնավոր շինհրապարակներից մեկի կոյուղում աշխատող բանվորների մասին է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նրանց վրա հող է լցվել, երբ վերջիններս փորվածքի մեջ են գտնվել:

 

Մարմինները դուրս բերելու նպատակով փրկարարներ են կանչվել ողբերգության վայր:


Սա վերջին 2 շաբաթվա ընթացքում 2-րդ նմանատիպ միջադեպն է նույն շրջանում: