Ուկրաինայում հաշվել են քվեաթերթիկների 60%-ը. առաջատար է իշխող կուսակցությունը

17:28 • 29.10.12

Ուկրաինայում հաշվել են երեկ կայացած խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկների 60,17%-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։


Համաձայն այդ տվյալների՝ շարունակում է առաջատար մնալ իշխող «Ռեգիոնների կուսակցությունը»՝  34,27 %-ով։ Երկրորդ տեղում է նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի «Բատկիվշինա» կուսակցությունը, որը ստացել է ձայների 22,46%-ը, երրորդն Ուկրաինայի Կոմունիստական կուսակցությունն է՝ 14,73% քվեով:

 

Բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոյի «ՈւԴԱՌ»-ի օգտին քվեարկել է ընտրողների 12,97%-ը, իսկ «Ազատություն» կուսակցության օգտին՝ 8,68%։


Այս տվյալները նախնական բնույթ են կրում և հաշվի են առնում քվեարկությունը միայն կուսակցական ցուցակներով։