ՄԱԿ-ի ԱԽ-ը դեռ չի պատրաստվում Սիրիա խաղաղապահներ ուղարկել. Բրահիմի
Մոսկվայում գտնվող Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին հավաստիացրել է, որ ՄԱԿ-ը դեռ չի պատրաստվում Սիրիա խաղաղապահներ ուղարկել։
«Սիրիա խաղաղապահ առաքելություն ուղարկելու ոչ մի կոնկրետ պլան չկա, ընդամենը նախատեսվում է՝ արտակարգ իրավիճակի դեպքում»,- ասել է նա՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո։










