Օբաման ամերիկացիներին նախազգուշացրել է հզոր փոթորիկի ժամանակ տարհանվելուց չխոչնդոտելու վերաբերյալ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այն նահանգների բնակիչներին, որոնք գտնվում են «Սենդի» փոթորիկի ընթացքի գոտում, կոչ է արել ամենայն լրջությամբ վերաբերվել վրա հասնող աղետին և չընդդիմանալ հնարավոր տարհանմանը, հաղորդում է РИА Новости գործակալությունը:
«Խոշոր, հզոր փոթորիկ է լինելու, որը արդեն այսօր կհարվածի նահանգներին», - ասել է Օբաման հատուկ ուղերձում:
«Խնդրում եմ, լսեք, թե ինչ են ձեզ ասում իշխանությունները: Եթե նրանք առաջարկում են, որ պետք է տարհանվել` տարհանվեք, մի հապաղեք, մի վիճեք… Եթե դուք չտարհանվեք, չնայած ձեզ խնդրել էին, ապա կվտանգեք փրկարարների կյանքը, և մենք կորուստներ կունենանք, որոնցից հնարավոր էր խուսափել», - նշել է նա:
Օբաման հայտնել է, որ «Սենդի» կամ ինչպես արդեն այդ աղետը կոչում են` «Ֆրանկենշտեյն» փոթորիկի վտանգավորությունը նաև բարձր է նրանով, որ այն դանդաղ է հեռանում: Այդպիսով փոթորիկը կարող է մոտ 50 մլն մարդու հետ առնչվել:
• Փոթորիկի ճակատը 835 կմ է
• Ներսում քամու արագությունը մոտ 150 կմ/ժամ
• Տեղաշարժման արագությունը` 25 կմ/ժ
• Փոթորիկը կարող է շարունակվել 3օր
• Այն վտանգ է ներկայացնում ԱՄՆ 12 նահանգների համար
• Արդեն չեղյալ են հայտարարվել մոտ 7000 ավիաչվերթներ
• Փակվել են բազմաթիվ մայրուղիներ և թունելներ










