Ադրբեջանի հավաքականը կմասնակցի Երևանում անցկացվելիք բռնցքամարտի առաջնությանը

12:04 • 30.10.12

Ադրբեջանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը կմասնակցի նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 8-ը Երևանում կայանալիք բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությանը։
 

Ինչպես տեղեկացնում է Sport.1news.az-ը, Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնել են, որ բռնցքամարտիկների մասնակցության հարցը գրեթե լուծված է, մնում է միայն մի քանի հարց կարգավորել։
 

Երևան է ժամանելու 10 հոգանոց պատվիրակություն, որոնցից 6-ը բռնցքամարտիկներ են։ Ադրբեջանի հավաքականի վերջնական կազմը դեռևս հայտնի չէ։
 

Հիշեցնենք, որ երեկ հայկական կողմն ադրբեջանցի բռնցքամարտիկներին անվտանգության գրավոր երաշխիք է տվել: Այս մասին Tert.am –ին հայտնել էր Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Աստղիկ Մարտիրոսյանը: