Հայտնի է Բեյրութ-Հալեպ ավտոբուսից առևանգված հայերից 5-ի ինքնությունը
Հայտնի են երեկ Բեյրութից ուղևորվող քաղաքացիական ավտոբուսից առևանգված 7 հայերից 5-ի անունները ՝ Կարո Փամփալյան, Արսեն Արոյան, Լևոն Զեյթունյան, հայր և որդի Բաշար և Ջորջ Ռաբաթներ։
Հիշեցնենք, որ երեկ Սիրիայում զինյալ ընդդիմադիրները կանգնեցրել են Բեյրութից Հալեպ ուղևորվող քաղաքացիական ավտոբուսը և առևանգել 10 մարդու։
Բերիո թեմի ազգային առաջնորդարանի բանբեր Ժիրայր Ռեյիսյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատել էր տեղեկությունը և նշել, որ կանգնեցված ավտոբուսը պատկանել է Բեյրութ-Հալեպ ուղևորափոխադրում իրականացնող «Զեյթունի» ընկերությանը։
Ապստամբները գերիների ազատ արձակման դիմաց պահանջում են հետ հանձնել իրենց ձերբակալված 150 զինակցին: Նրանք սպառնացել են՝ եթե երեք օրվա ընթացքում վերջիններն ազատություն չստանան, ապա կսպանեն առևանգված 10 ուղևորին:










