Հայերն ու քրդերը բողոքի ցույց կանցկացնեն Գերմանիայում՝ Էրդողանի այցի դեմ

19:34 • 30.10.12

Այսօր սպասվում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Գերմանիա, հայտնում է Today's Zaman-ը՝ նշելով, որ նա «բողոքի թիրախ կդառնա իր այցի 2 օրերի ընթացքում»:


Նրա այցին դեմ երթով հանդես կգան Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամները, ալավիական (Սիրիայում իշխող փոքրամասնությունը) հ/կ-ները և հայ համայնքի ներկայացուցիչներ:
 

Բողոքի ակցիան տեղի կունենա հոկտեմբերի 31-ի առավոտյան Բեռլնի պատմական Բրանդենբուրգի դարպասի մոտ:
Ընդհանուր առմամբ՝ բողոքին կմասնակցի մոտ 40 կազմակերպություն, այդ թվում՝ Գերմանիայի հայերի խորհուրդը: Ցուցարարները հանդես կգան հակապատերազմական կոչերով:


Էրդողանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ քննարկելու է Սիրիայի և ՔԱԿ-ի հետ կապված հարցեր, նաև կայցելի Բեռլինում Թուրքիայի նոր դեսպանատուն, որը կլինի այդ երկրի ամենամեծ դիվանագիտական առաքելության շենքը: