Արագածոտնում փլուզվել է շենքի պատշգամբը

11:57 • 30.10.12

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 11:13-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Դաշտադեմ գյուղի «Ուսուցիչների տան» 2-րդ հարկի պատշգամբը փլուզվել է։ 


Ըստ ԱԻՆ կայքի՝ տուժածներ չկան: Դեպքի վայր է մեկնել հրշեջ–փրկարարների ջոկատի օպերատիվ խումբը:
Այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում։