Համակարգիչն ու նոութբուքը երազանք. Լիբերիայում աշխարհի նորություններին տեղեկանում են գրատախտակից (տեսանյութ)
Թեև աշխարհի բազմաթիվ երկրներում արդեն խոսվում է տպագիր մամուլի «մահվան» մասին՝ հաշվի առնելով էլեկտրոնային լրատվամիջոցների առատությունն ու ակտիվությունը, սակայն կան նաև այնպիսի երկրներ, որտեղ տպագիր թերթերը դեռևս ապագայի երազանք են, գրում է Oddity Central-ը։
Աֆրիկայի ամենաաղքատ պետություններից մեկի՝ Լիբերիայի մայրաքաղաք Մոնրովիայի ծայրահեղ կարիքի մեջ գտնվող բնակիչներն աշխարհի ամենակարևոր իրադարձությունների մասին իրազեկվում են, թերևս, աշխարհի ամենաարտառոց «թերթից»՝ Daily Talk-ից։
Լիբերիացիների մեծ մասն ապրում է աղքատության մեջ և, բնականաբար, համակարգիչ կամ նոութբուք ունենալու մասին խոսք անգամ լինել չի կարող, սակայն տպագիր թերթ գնելը ևս մեծ դժվարություն է այս պետության բնակիչների համար։
Ուստի լրագրող Ալֆրեդ Ջի Սերլիֆը հիմնել է Daily Talk կոչվող «թերթը», որն իրենից ներկայացնում է մայրաքաղաքի կենտրոնում տեղադրված մեծ գրատախտակ, որի վրա «թերթի գլխավոր խմբագիր» Սերֆիլը կավճով համառոտ գրում է տվյալ օրվա ամենակարևոր նորությունները։ Միջազգային լրահոսի առանցքային լուրերին ծանոթանալու համար Սերլիֆն այցելում է ինտերնետ–սրճարան, քանի որ սեփական համակարգիչ նա չունի։
Տղամարդը պատմել է, որ յուրօրինակ «թերթի» միջոցով փորձում է պայքարել տգիտության և անտեղյակության դեմ, քանի որ համոզված է, որ միայն կրթված ու իրազեկ մադն է ի զորու վերածնել Լիբերիան։










