Զոհաբերության տոնին Սիրիայում 560 մարդ է զոհվել
Համամուսուլմանական Զոհաբերության տոնին Սիրիայում 560 մարդ է զոհվել՝ չնայած այդ երկրում հրադադար հաստատելու փորձին, հայտնում է Courier Mail-ը:
Չորս օրերի ընթացքում զոհվածներից 235-ը քաղաքացիական անձինք են:
Տոնի ավարտից հետո (ավարտվել է երկուշաբթի) բախումները նոր ուժով են շարունակվել: Ըստ աղբյուրի՝ այսօր լուսադեմին Դամասկոսի Ալ Հաջար Ալ Ասուադ թաղամասում բախվել են սիրիական բանակն ու ընդդիմությունը: Այնուհետև բախումները ներառել է նաև Դամասկոսից հարավ պաղեստինցի փախստականների Յարմուկ ճամբարը, որը համարվում է կառավարամետ:
Յարմուկում 112 հազար պաղեստինցի կա:










