Վրաստանի կառավարությունը աշխատում է արտադրանքը ռուսաստանյան շուկա վերադառնալու վրա

00:44 • 30.10.12

Վրացական կողմը պատրաստ է ռուսական կողմի հետ համագործակցության խումբ ստեղծել, որը կաշխատի գինու, հանքային ջրերի և գյուղատնտեսական արտադրանքի՝ ՌԴ շուկա վերադարձնելու ուղղությամբ, հաղորդում է Грузия Online-ը:

Այս մասին լրագրողներին հայտարարել է Վրաստանի գյուղատնտեսության նախարար Դավիդ Կերվալիձեն երկրի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ կայացած աշխատանքային հանդիպումից հետո:


Նախարարի խոսքով, վարչապետի հետ հանդիպման կարևորագույն հարցերից էր վրացական արտադրանքի վերադարձը ռուսական շուկա:



«Վրաստանը, որպես Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ պետություն, կարող է պահանջել վերանայել այդ հարցը: Նաև ռուսական կողմն է հայտարարել, որ պատրաստ է այդ անել, եթե վրացական կողմը չխոչընդոտի այդ պրոցեսին», - ասել է Կերվալիձեն: