Մեդվեդևի օդանավը սառույցի պատճառով չի կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում
Մոսկվայում վատ եղանակային պայմանների պատճառով Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի օդանավը վայրէջք է կատարել Սանկտ Պետերբուրգի օդանավակայանում, հաղորդում է ИНТЕРФАКС գործակալությունը` հղում կատարելով վարչապետի մամուլի քարտուղար Նատալյա Տիմակովային:
«Վայրէջքի նախապատրաստվելիս, վատ եղանակային պայմանների պատճառով, որոշում է կայացվել մեկնել փոխարինող օդանավակայան: Վարչապետի օդանավը բարեհաջող վայրէջք է իրականացրել Սանկտ Պետերբուրգի օդանավակայանում», - ասել է Տիմակովան:
ՌԴ վարչապետը երեքշաբթի մեկօրյա աշխատանքային այցով Պերմում էր գտնվում:










