Մեդվեդևը խստորեն դատապարտել է Ստալինին, ասելով, թե նա սեփական ժողովրդի դեմ էր պատերազմում

21:13 • 30.10.12

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Իոսիֆ Ստալինը և այդ ժամանակվա սովետական այլ ղեկավարներ արժանի են ամենախիստ գնահատականների, քանի որ պատերազմ են մղել սեփական ժողովրդի դեմ, հաղորդում է BBC-ն:


«Այն ամենի համար, ինչ տեղի էր ունենում այդ շրջանում, ոչ միայն Իոսիֆ Ստալինը, այն նաև մի ամբողջ շարք ղեկավարներ, անկասկած, արժանի են ամենախիստ գնահատականների: Այժմ նրանց հնարավոր չէ պատասխանատվության ենթարկել, սակայն դա հենց այդպես է», - հայտարարել է Մեդվեդևը:


Նա կոչ է արել կատարվածի վերաբերյալ հիշողությունը պատմության տարեգրքերում պահպանել նման իրավիճակի կրկնությունից խուսափելու համար, իսկ սեփական ժողովրդի հետ պատերազմելը «ամենածանրագույն հանցագործությունն» է անվանել: