Դատապարտյալ Հայկ Գալստյանը երեկ երեկոյան քանդել է աչքերի կարերը և դադարեցրել հացադուլը. ՄԻՊ

16:02 • 30.10.12

Պաշտպանի արագ արձագանքման բաժնի աշխատակիցները քիչ առաջ այցելել են «Հրազդան» քրեակատարողական հիմնարկ, որտեղ դատապարտյալ Հայկ Գալստյանը կարել էր աչքերը և հացադուլ հայտարարել:


Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ֆեյսբուքայն էջից տեղեկացնում են, որ իրենց արագ արձագանքման բաժնի աշխատակիցները հանդիպել են Հայկ Գալստյանին, ով նրանց հայտնել է, որ երեկ երեկոյան նա քանդել է աչքերի կարերը և դադարեցրել հացադուլը: Միաժամանակ նշել է, որ քրեակատարողական հիմնարկից բողոքներ չունի:


Մարդու իրավունքների պաշտպանին իր խնդրի կապակցությամբ Հայկ Գալստյանը դիմում է ներկայացրել: