Մոսկվայում «սառցե անձրև» է տեղում

20:21 • 30.10.12

ՌԴ մայրաքաղաքի որոշ շրջաններում «սառցե անձրև» է տեղում, ավտոմեքենաները դարձել են «սառնաշաքար», իսկ ճանապարհներին «սառցաշիլա» է, հաղորդում է ИТАР-ТАСС գործակալությունը:
 

Սառույցի մանրաբեկորներ են տեղում Ռուսաստանի մայրաքաղաքի հարավ-արևելյան հավածում: Մեքենաները բարակ սառույցե «ջնարակով» են պատվել, և վարորդներն այն միայն հատուկ քերիչներով են մաքրում:
 

Քանի որ ճանապարհները հատուկ ռեագենտներով են մշակվել և ասֆալտը դեռ տաք է, սառույցե թաղանթ դեռ չի գոյանում, սակայն առաջանում է սաույցի շիլա` սառցաբյուրեղներ ջրի շաղախով:
 

Միևնույն ժամանակ մոսկովյան օդանավակայաններն աշխատում են սովորական ռեժիմով:
Մոսկվայի օդանավակայանները ապահովված են հակասառցակալման քիմիական նյութերով, որոնցով օդանավերը մշակվում են թռիչքից առաջ: