Բան Կի Մունը մտադիր է այցելել Հյուսիսային Կորեա
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում գտնվելու ժամանակ հայտարարել է, որ դիտարկում է Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետություն (ԿԺԴՀ) այցելելու հնարավորությունը՝ Կորեական թերակղզում խաղաղության գաղափարներին աջակցելու նպատակով, հայտնում է Интерфакс-ը։
«Որպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար՝ ես պատրաստ եմ անհրաժեշտ դեր խաղալ Կորեական թերակղզում խաղաղության առաջխաղացման հարցում։ Նախատեսում եմ այցելել ԿԺԴՀ, երբ հանգամանքները թույլ տան»,- նշել է նա։
Հարավային Կորեա այցի ընթացքում նրան շնորհվել է Սեուլի խաղաղության մրցանակը։










