Երկու վրաերթ Երևանում. երկու վարորդներն էլ դիմել են փախուստի
Անհայտ ավտոմեքենայի վարորդը հոկտեմբերի 29-ին՝ ժամը 13.30-ին, Մ. Խորենացու փողոցի թիվ 24 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 47-ամյա կնոջ, պատճառել վնասվածքներ և դիմել փախուստի:
Նույն օրը՝ ժամը 19.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Բագրատունյաց փողոցի թիվ 26 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 61-ամյա կնոջ, պատճառել նրան մարմնական վնասվածքներ և դիմել փախուստի:










