«Սենդի» փոթորկի հետևանքով, ընդհանուր առմամբ, 70 մարդ է զոհվել
«Սենդի» փոթորկի զոհերի ընդհանուր թիվն անցնում է 70-ը. տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
Մեկ մարդ զոհվել է ԱՄՆ Մենդսֆիլդ քաղաքում՝ մնալով ընկած ծառի տակ։ Սեփական տան բակում՝ դարձյալ ծառի տակ մնալով ևս մեկ մարդ է մահացել գրանցվել Նյու Յորքում։
Հարավային Կարոլինայի մերձակայքում նավ է խորտակվել։ Անձնակազմի 14 անդամները փրկվել են, զոհվել է մեկ մարդ։
Չորս մարդ է զոհվել Նյու Յորք նահանգում, երկուսը՝ Նյու Ջերսիում։
Ինչպես տեղեկացնում է CNN-ը, առնվազն 10 մարդ զոհվել է ԱՄՆ-ի տարածքում՝ Արևմտյան Վիրջինիայից մինչև հյուսիսային Կարոլինա։
«Սենդին» Հաիթիում 52 մարդու մահվան պատճառ էր դարձել։










