Լոնդոնի հայտնի Սքոթլանդ Յարդի շենքը կվաճառվի 240 մլն դոլարով
Լոնդոնի իրավապահ մարմինների ղեկավարությունը որոշում է կայացրել Լոնդոնի կենտրոնում գտնվող Սքոթլանդ Յարդի շտաբ-բնակարանը մոտավորապես 240 մլն դոլարով վաճառելու մասին, հայտնում է ИТАР-ТАСС-ը։
Այդ մասին հայտնել է մայրաքաղաքի ոստիկանության կոմիսարի տեղակալ Քրեյգ Մաքքեյը։ Նրա խոսքով՝ այդպիսի քայլը պայմանավորված է մինչև 2015թ. 800 մլն դոլարով ոստիկանության ծախսերի կրճատման ծրագրով։
«Սքոթլանդ Յարդի շենքը բյուջեի համար տարեկան արժենում է 18 մլն դոլար, և այս պահին այն վերանորոգման կարիք ունի։»,- նշել է Մաքքեյը։ Ըստ նրա՝ խնայողության ծրագրի իրականացման համար անհրաժեշտ կլինի վաճառել լոնդոնյան ոստիկանության գույքի մեկ երրորդը։
Մայրաքաղաքի ոստիկանությունն ունի մոտավորապես 700 տարածք, շինություն։ Մոտ ժամանակում նախատեսվում է նաև փակել 65 ոստիկանական բաժանմունք։ Սքոթլանդ Յարդը նախատեսում է շտաբ-բնակարանը տեղափոխել Թեմզային ափամերձ ոչ մեծ շինություն։ Ըստ Մաքքեյնի՝ New Scotland Yard գրվածքով հայտնի խորհրդանիշը նույնպես կտեղափոխվի։
Վաճառքի և գնորդների վերաբերյալ վերջնական որոշում կկայացվի նոյեմբերին։










