Հայաստանի քաղաքացու սպանած սքինհեդները 8-19 տարվա ազատազրկման են դատապարտվել

16:55 • 30.10.12

Մոսկվայի քաղաքային դատարանն այսօր հրապարակել է ազգայնական հողի վրա սպանություններ իրականացրած 7 մեղադրյալի դատավճիռը։
 

Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը, 6 սքինհեդ դատապարտվել է 8-ից 19 տարվա ազատազրկման։ Մեղադրյալներից մեկն արդարացվել է։
 

19 տարվա ազատազրկման է դատապարտվել Եմելիա Նիկոլաևը, քանի որ նախկինում նույնպես դատապարտված է եղել։ Նա նաև 5 հազար ռուբլի տուգանք կվճարի։
 

Մեղադրյալները տասը օր ունեն՝ վճիռը բողոքարկելու համար։
 

Դատարանը լիովին ապացուցված է համարել Դմիտրի Սուդակովի, Ալեքսանդր Կիչուտկինի, Վլադիմիր Բելյակովի, Ալեքսեյ Կիսելևի, Վլադիմիր Ստեպանովի և Էմելյանա Նիկոլաևի մեղքը։ Իսկ Ստեպան Կուզմինն արդարացվել է։
 

Հետաքննության տվյալներով՝ նրանք 2009թ.-ինՄոսկվայում սպանել են Հայաստանի քաղաքացու։ «Ազգային ատելության հողի վրա նրանք հարձակվել են տղամարդու վրա, նրան ձեռքերի և ոտքերի բազմաթիվ հարվածներ, ապա՝ դանակի 11 հարված հասցրել և թալանել»,- ասվում է գործում։