Ռուսաստանում կործանիչ է ընկել և հրդեհվել
Ռուսաստանի Չելյաբինսկի շրջանում Су-24 տիպի կործանիչ է ընկել, ինչից հետո պայթել է, հայտնում է Interfax-ը:
Պայթյունից բռնկվել է շրջակայքի խոտածածկույթը, սակայն դա հաջողվել է մարել:
Ավերածություններ չկան, անձնակազմը ողջ-առողջ է: Խոսքը 2 հոգու մասին է: Ըստ ИТАР-ТАСС-ի՝ թռիչքն իրականացվել է առանց ռազմական կոմպլեկտի:
Вести-ն հաղորդում է, որ ՌԴ ՊՆ-ի նախնական տվյալով՝ օդանավի կործանման պատճառը թափանցիկ գլխածածկի պոկվելն է եղել: Օդաչուներն ինքնաթիռի վթարային վայրէջքի անհաջող փորձ են կատարել, որից հետո փորձել են հեռացնել բնակավայրերից:
Վերջին շրջանում այս օդանավերի վթարների պատճառով որոշում է ընդունվել մինչև 2020թ. բոլոր Су-24-երը դուրս գրել ՌԴ Օդուժից:










