Թալինում բեռնատար գնացքը բախվել է «Օպել»–ին. կա 5 տուժած
Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 13.15-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արտենի գյուղի մոտակայքում, դեռևս չպարզված հանգամանքներում, բեռնատար գնացքը բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենային:
Ըստ նախնական տվյալների կա հինգ տուժած: Դեպքի վայր են մեկնել Թալինի հրշեջ փրկարարների ջոկատը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը:
Այս պահին այլ մանրամասներ չեն հաղորդվում։










