Գերմանիայում բնակվող թուրքերը տարեկան ավելի քան մեկ միլիարդ եվրո են ուղարկում Թուրքիա

21:23 • 30.10.12

Գերմանիայում բնակվող թուրքերը տարեկան ավելի քան մեկ միլիարդ եվրո գումար են ուղարկում Թուրքիա, և այդ գումարի մոտ կեսը պետությունից ստացված սոցիալական աջակցությունն է, գրում է lenta.ru-ն` հղում կատարելով գերմանական Handelsblatt պարբերականին:

Գերմանիայում ապրող թուրքերի ավելի քան 30%-ը պարբերականորեն կամ ժամանակ առ ժամանակ փող է փոխանցում Թուրքիայում բնակվող բարեկամներին:
 
Միջինը այդ գումարը կազմում է 1.3 հազար եվրո մեկ մարդու հաշվարկով, ինչը ընդհանուր առմամբ կազմում է տարեկան ավելի քան 1 մլրդ եվրո ամբողջ թուրքական համայնքի հաշվարկով:

Հատկանշական է, որ Թուրքիա ուղարկվող գումարների զգալի մասը ոչ թե Գերմանիա ներգաղթածների աշխատավարձերի ավելցուկն է, այլ նպաստները, որոնք նրանց տրամադրվում է գերմանական իշխանությունների կողմից: Աշխատունակ թուրքերի 17%-ը Գերմանիայի պետությունից ֆինանսական աջակցություն է ստանում: Նրանց միայն 57 %-ն է հայտարարել, որ սեփական աշխատավարձով է ապրում:

Միևնույն ժամանակ, գումարային փոխանցումներից բացի, Գերմանիայում ապրող թուրքերը հարազատներին են ուղարկում զանազան իրեր, սարքավորումներ, ինչպես նաև սնունդ, որը միջինը մեկ շնչի հաշվով մոտ 250 եվրո է կազմում:

Բացի այդ, Գերմանիայում բնակություն հաստատած թուրքերը շատ հաճախ մեկնում են Թուրքիա` միջինը տարեկան 1,9 անգամ, իսկ նրանց քառորդ մասը՝ տարեկան 3-4 անգամ: