Թուրքիայի 2013թ. ուժային կառույցների բյուջեն կտրուկ աճել է

23:06 • 30.10.12

Թուրքիայի 2013թ. ռազմական բյուջեն 11,2 մլրդ ԱՄՆ դոլար է կազմելու, ինչը 11,8%-ով ավել է ընթացիկ տարվա բյուջեից, հաղորդում է lenta.ru-ն` հղում կատարելով Jane's պարբերականին:

 

Մոտ 20%-ով ավելանում է թուրքական Անվտանգության գլխավոր վարչության բյուջեն: Զգալի կավելանան նաև ափային գոտու պաշտպանության ծախսերը և երկրի հետախուզական բյուժեն:



Բացի այդ, նախատեսվում է ավելացնել ժանդարմական ծառայության, ոստիկանության և այլ ուժային կառույցների բյուջեները: Ուժային բլոկի ընդհանուր բյուջեն կաճի 16,3 %-ով` հասնելով 25,1 մլրդ ԱՄՆ դոլարի:



Թուրքիայի ռազմական և ընդհանուր ուժային բյուջեների նման կտրուկ աճի հիմնական գործոն Jane's-ը անվանում է Քրդական աշխատավորական կուսակցությանը հակազդելը, որը շարունակվում է արդեն 28 տարի, ինչպես նաև, վերջին շրջանում լրջորեն սրված թուրք-սիրիական հարաբերությունները: