Վենետիկում ջրհեղեղ է, բայց ավանդական մարաթոնը կկայանա (լուսանկարներ)

00:11 • 30.10.12

 

Վենետիկում առտառոց ջրի բարձրացում է տեղի ունեցել, որը այս անգամ համակել է քաղաքի տարածքի 37%-ը, հաղորդում է Italia.ru-ն:


Անցած հանգստյան օրերին ջրի մակարդակը ծովի մակերևույթից 125 սմ բարձրության վրա էր, իսկ երկուշաբթի այն պետք է մի փոքր իջներ:


Ամենից շատ «բարձր ջրից» տուժել է Սան Մարկո հրոպարակը, որտեղ խորությունը հասնում է 40 սանտիմետրի:


Պարբերականը նշում է, որ քաղաքին վրա հասած ջրհեղեղը չխաթարեց ավանդական Վենետիկյան մարաթոնը, որը ամեն դեպքում պետք է տեղի ունենա:



Սակայն փոփոխվել է ուղին։Այն այժմ կանցնի հատուկ հետիոտնային կամրջակներով, որոնք այս օրերին ստեղծվել են մարզիկների ճանապարհը ապահովելու համար: