Փրկարարները Երևանում վերելակից անվտանգ կերպով դուրս են բերել երկու հոգու

21:53 • 30.10.12

Այսօր, ժամը 19.49-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խորենացի 29 շենքի 2-րդ մուտքում գտնվող վերելակում մարդ է մնացել: Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ կայքից, դեպքի մասին տեղյակ են պահվել վերելակների սպասարկման բաժնի աշխատակիցները:


Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Համատեղ աշխատանքների արդյունքում վերելակից անվնաս դուրս են բերել 41-ամյա Լ.Մելքոնյանին և 33-ամյա Ն. Սարգսյանին: