Փղերի հարձակում Վիետնամում. ոստիկանը դարձել է կենդանիների զոհը

15:30 • 30.10.12

Վիետնամի Դաքլակ շրջանում ոստիկանության սպան փղերի զոհն է դարձել, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով Associated Press-ին։


Տեղի փղերի բուծարանի տնօրենի խոսքով՝ սպան և նրա երկու ընկերներն ուղևորվել են ջունգլիներ՝ ծիրան հավաքելու։ Երեկոյան վերադառնալիս նրանց վրա հարձակվել է մոտավորապես 20 վայրի փիղ։


Ծիրան հավաքողներից երկուսին հաջողվել է փախչել, իսկ 42-ամյա ոստիկանի մարմինը գտել են միայն դեպքի հաջորդ օրը։

 

Ըստ գործակալության զրուցակցի՝ կենդանիների ագրեսիվ պահվածքը կարող էր պայմանավորված լինել օգոստոսին տեղաբնակների կողմից 2 փղի սպանությամբ։