Արագածոտնում գնացքի և մեքենայի բախումից տուժածներից մեկը մահացել է

11:38 • 31.10.12

Արագածոտնի մարզի Արտենի գյուղի երկաթուղային կայարանի անցումում hոկտեմբերի 30-ին՝ ժամը 13.00-ի սահմաններում, բեռնատար գնացքի և «Օպել» մակնիշի ավտոմեքենայի բախումից տուժածներից մեկը՝ 44–ամյա Նունե Թադևոսյանը, ժամը 14.00-ին հիվանդանոցում մահացել է:

 

Ըստ Ոստիկանության կայքի՝ պատահարի հետևանքով «Օպել»-ի վարորդը և 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Արտենիի հիվանդանոց։


Կատարվում է քննություն:

 

Լուսանկարը՝ <Հարավկովկասյան երկաթուղիներ> ՓԲԸ–ի մամուլի ծառայությունից