Վթար Արարատի մարզում. վարորդը արգելափակվել էր մեքենայում
Արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 31-ին՝ ժամը 07.44-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ-Զոդ բանավան ավտոճանապարհի 5-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի 23 ՏՍ 094 պ/հ և «Ֆոլքսվագեն» մակ¬նի¬շի 23 ՍՏ 556 պ/հ ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` երկու տուժած տեղափոխվել են Արարատ քաղաքի բժշկական կենտրոն, իսկ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:
Ժամը 08.17-ին հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, որը տեղափոխվել է Արարատ քաղաքի բժշկական կենտրոն:










